Խոշոր ողբերգություն Ռուսաստանում. զոհերի թիվն աճել է (տեսանյութ և ֆոտոշարք)


Խոշոր ողբերգություն Ռուսաստանում. զոհերի թիվն աճել է (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 26-03-2018 11:29:39   | Ռուսաստան  |  Հասարակություն



 
 
 
 
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրա-զվարճային կենտրոնում երեկ բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 53-ի: Օպերատիվ շտաբից հայտնել են, որ հրդեհի ընթացքում առևտրի կենտրոնում անհետ կորել է 11 մարդ:
Հրդեհը բռնկվել է շենքի վերջին` չորրորդ հարկում: Հրդեհի մակերեսը կազմում է 1500 քմ: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառ կարող էր դառնալ բատուտային սենյակում հրկիզումը: Երեխաներից մեկի մոտ եղել է կրակայրիչ: Կինոթատրոնի երկու դահլիճներում առաստաղը փլվել է:
Հրդեհի բռնկման պահին առևտրի կենտրոնի մանկական խաղասենյակում մարդիկ են եղել:
Փրկարարները առևտրի կենտրոնից տարհանել են շուրջ 100 մարդու:
Առևտրի կենտրոնի 3-րդ հարկում գտնվող շփումային կենդանաբանական այգում եղել է 200 կենդանի, որոնց փրկել չի հաջողվել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն