Կասկած. Ինչու՞ են բանտարկվում ազգային հերոսները


Կասկած. Ինչու՞ են բանտարկվում ազգային հերոսները

  • 27-03-2018 16:38:01   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Հարգելի´ ընթերցող, ՀՀ-ում տեղի են ունենում արտասովոր դեպքեր. Ղարաբաղյան պատերազմի ազգային հերոսները հայտնվում են բանտերում: Ստացվում է, որ Ադրբեջանը իր հանցագործներին դարձնում է հերոս (մարդասպան Ռամիլ Սաֆարով), իսկ մեր երկրում մեր հերոսներին մենք դարձնում ենք հանցագործ: Այս առիթով կասկած է առաջանում իմ գլխում, որով կցանկանայի Ձեր հետ կիսվել:
 
ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, որ Հայաստանի վարչական ապարատը ողողված է թուրք-ադրբեջանական գործակալներով: Կասկածս ունի հիմքեր: Չէ որ Ադրբեջանը մեկ տանկը գնում է մոտավորապես 10 000 000 դոլարով, այդ մեկ տանկի փոխարեն նա կարող է կաշառել հարյուր ՀՀ վարչական լուրջ պաշտոնյայի՝ ամսական 10 000 դոլար կաշառք տալով (10 000$ * 100հոգի * 12 ամիս = 12 000 000$): Ամսական 10 000 դոլարը լուրջ կաշառք է. դրանով կարելի է գայթակղել նույնիսկ պետական բարձր պաշտոնյայի: Իհարկե փողը պաշտոնյային հասցվում է եվրոպական բանկերից, իսկ միջնորդը լինում է վարձված եվրոպացին, իսկ դրա դիմաց մատուցվող ծառայության պատվերը գալիս է Ադրբեջանից: Իհարկե այդ պատվերը կարող է չունենալ ռազմական բաղադրիչ: Այն պաշտոնյային կարող է պատվիրել քայլեր, որոնք տանում են դեպի երկրի տնտեսության քայքայմանը, հայաթափությանը, ազգային շահերի վնասմանը: Իսկ նման հակաազգային քայլերը կաշառակեր պաշտոնյան կարող է վերագրել իր անփութության, պաշտոնական սխալի (բայց ոչ դավաճանության) և գլուխն ազատել «ներողությամբ» կամ «վիզը ծռելով»:
 
ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, որ անգործության է մատնված, կամ գուցե վերում նշված սխեմայով են աշխատում ՀՀ անվտանգության օղակները: Կասկածիս հիմքն այն է, որ վերջին 25 տարվա ընթացքում ոչ մի նման դեպքի բացահայտում չի հայտարարվել: ԶԼՄ-ներում բերվել է միայն մանր-մունր լրտեսների հայտնաբերման դեպքերի մասին: Իսկ այդ օրգանների անգործությունը թաքցնելը «պետական գաղտնիք է» խորհրդավոր արտահայտությունը կընդունվի միայն մանկամիտների մոտ:
 
ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, որ մեր ազգային հերոսներին (Ժիրայր Սեֆիլյան, «Սասնա ծռեր»-ի հերոսներ) բանտերում թաքցնելու պատվերը ևս եկել է Ադրբեջանից: Բայց ինչու՞ է այդ ամենը կատարվում հիմա: Մեր երկրում ինտենսիվորեն տարածվում են լուրեր և ժողովրդին հաշտեցնում են այն մտքի հետ, որ պետք է թուրքերից ազատգրած տարածքները հանձնել թշնամուն: Բոլորս էլ հավատացած ենք, որ հայրենիքի համար նման ծանր պահերին, մեր բանտարկված ընկերները կկանգնեին համաժողովրդական շարժման գլխին, տասնյակ հազարավոր աշխարհազորայիններին իրենց հետ կտանեին դեպի ճակատ, կուժեղացնեին մեր ռազմական ուժերը, կխանգարեին մեր ներքին և արտաքին թշնամու պլաններին: Այս պատճառով էլ մեր հերոսներին մեկուսացնում են հասարակությունից: 
 
ՉԵՄ ԿԱՍԿԱԾՈՒՄ, որ այն պետական բարձրագույն պաշտոնյաները, որոնք կդավաճանեն ազգին, թուրքին կհանձնեն հայ զինվորի արյունով ազատագրված տարածքները, կպատժվեն ժողովրդի մեջ առկա մեկ այլ հերոսների ձեռքով՝ արժանանալով ազգի դավաճանին հարիր պատժին: Իսկ եթե նրանք հույս ունեն հողերը հանձնելուց հետո փախչել արտասահման (ուր նրանք արդեն փոխանցել են մեծ գումարներ և գնել են մեծ դղյակներ), ապա նրանց կհասնի վրիժառուի ձեռքը, ինչպես դա եղավ հայոց եղեռնի բոլոր կազմակերպիչների հետ:
 
Այժմ խոսքս ուղղում եմ ՀՀ նախագահին: Պարոն Սերժ Սագսյան, հավատալով Ձեր նախընտրական լոզունգին՝ «հանուն անվտանգ Հայստանի», ես և իմ նման շատերը Ձեզ քվե ենք տվել: Այժմ պահանջում ենք, որ Դուք, օգտվելով Ձեր ներում շնորհելու բացառիկ իրավունքից, բանտերից բաց թողնեք մեր ազգային հերոսներին: Դուք ներեք նրանց, մենք կներենք Ձեզ:
 
Պրոֆեսոր Էդուարդ Նշանի Մանուկյան
 
Հաեղինակի հետ այս նյութի քննարկման տեսագրությունը կարելի է դիտել այստեղ։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն