Ի՞նչ` տիեզերքի ոչնչացո՞ւմ…


Ի՞նչ` տիեզերքի ոչնչացո՞ւմ…

  • 13-04-2018 16:23:48   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
 
 
Տիեզերքը կարող է ոչնչացվել Հիգսի բոզոնի՝  «Աստծո մասնիկի» ստեղծած բացասական էներգիայով պղպջակի հետ բախման արդյունքում:
«Moya-planeta.ru»-ի տեղեկացմամբ, Հարվարդի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրելով մասնիկների զանգվածի և դրանց փոխազդեցության մասին տվյալները, զարմանալի բացահայտում են կատարել: Պարզվել է, որ Հիգսի բոզոնի զանգվածը, որը պատասխանատու է աշխարհում ամբողջ մատերիայի համար, միշտ չէ, որ կարող է հարատև լինել:
Գիտնականները ենթադրում են, որ եթե հանկարծ այն փոխվի, դա կազդի տիեզերքում բոլոր գործընթացների վրա: Կառաջանա բացասական էներգիայով  հսկայական ու մեծացող պղպջակ, որում ֆիզիկայի օրենքները չեն գործի: Բացի այդ, այդ պղպջակն այնքան կմեծանա, մինչև չկլանի ողջ տիեզերքը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play