Ապրիլի 19 -ին «Նոյյան Տապան»-ի եթերում հեռարձակվեց «Քննարկում» հաղորդաշարը։
Հյուրն է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Հայկուհի Հարությունյանը։ Հաղորդման ընթացքում քննարկվում է «Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների իրավական մոտեցումները (ցուցարարների, բերման ենթարկված և ոստիկանության բաժիններում պահվող խաղաղ ցույցի մասնակիցների իրավունքները, ոստիկանության և իրավապահ կազմակերպությունների գործողությունները, միջազգային կառույցների արձագանքները)» թեման։
Հաղորդումը հեռարձակվեց ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդումը վարեց «Նոյյան Տապան»-ի գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանը։
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь