Դավիթ Պետրոսյանի փաստաբանի նկատմամբ բռնություն է կիրառվել (տեսանյութ)


Դավիթ Պետրոսյանի փաստաբանի նկատմամբ բռնություն է կիրառվել (տեսանյութ)

  • 20-04-2018 00:16:17   | Հայաստան  |  Իրավունք



2018թ. ապրիլի 19-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի բակում մոտ 15 անձանց կողմից հարձակման է ենթարկվել #"Իմ քայլը" շարժման մասնակից Դավիթ Պետրոսյանը: Անհայտ անձիք վերջինիս ենթարկել են բռնության:
 
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն տեղեկացնում է, որ բռնության արդյունքում ոտքի շրջանում վնասվածք է ստացել նաև Դավիթ Պետրոսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանը:
 
Դավիթ Պետրոսյանը գտնվել է հիվանդանոցում, որտեղ բուժզննում է անցել դեռևս առավոտյան ոստիկանների կողմից բերման ենթարկվելու արդյունքում ստացած վնասվածքների կապակցությամբ:
 
Նշենք, որ Դավիթ Պետրոսյանը և Արաքս Մելքոնյանը մինչ այս պահը գտնվում են հիվանդանոցում:
 
Ավելի ուշ կհաղորդվեն լրացուցիչ տեղեկություններ:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք