Մանրամասներ Մասիսում հոր կողմից աղջկան խեղդելու դեպքից․ՀՔԿ


Մանրամասներ Մասիսում հոր կողմից աղջկան խեղդելու դեպքից․ՀՔԿ

  • 20-04-2018 16:27:47   | Արարատի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 39-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս հայրը:
 
2018 թվականի ապրիլի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Մասիս քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի՝ բռնության հետքերով։
 
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն:
 
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են կնոջ սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի հայրը՝ ծնված 1951թ.:
 
Նախնական քննության տվյալներով՝ 1979թ. ծնված կինը նշված բնակարանում բնակվել է հոր հետ: Դեպքի օրը՝ ժամը 04-ի սահմաններում, հոր և դստեր միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ էլ հայրը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել դստեր գլխի շրջանին և մարմնի տարբեր մասերին, ապա՝ երկու ձեռքերով բռնել դստեր պարանոցից և խեղդել: 1951թ. ծնված տղամարդը ձերբակալվել է:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play