Ոստիկաններին միացան կարմիր բերետավորները․շարունակվում է լարված իրավիճակը (լրացված)(տեսանյութ)


Ոստիկաններին միացան կարմիր բերետավորները․շարունակվում է լարված իրավիճակը (լրացված)(տեսանյութ)

  • 20-04-2018 17:50:40   | Հայաստան  |  Քաղաքական



 

18։05

Այս պահին կարմիր բերետավորները Մաշտոց -Ամիրյան հատվածից բերման ենթարկեցին 5 քաղաքացու։

18։00

Քիչ առաջ  «Նոյյան Տապան»ի թղթակիցը,  ով գտնվում է Ամիրյան -Պրոսպեկտ հատվածում, տեղեցակցրեց, որ  կարմիիր բերետավորները իրենց վերադասից ստացան նոր  հրահանգ, որին հաջորդեց  մայթերի վրայից  ցուցարարների  հավաքագրումը եւ  բերման ենթարկման գործընթացը։

Մաշտոց -Ամիրյան հատվածում շարունակում է իրավիճակը  լարված մնալ ։ Մի խումբ ակտիվիստներ նստացույց են իրականացրում այդ հատվածում։ Կան մեծ թվով ցուցարարներ, որոնց մեքենաների ազդանշաններով իրենց աջակցությունն են ցուցաբերում վարորդները։  Այս պահին Մաշտոց -Ամիրյան փողոցների հատվածում կարմիր բերետավորների մեծ խումբ եւս ավելացավ, որոնք էլ պատրաստվում են  քաղաքացիներին հավաքագրել եւ  բերման ենթարկել։ 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական