Գործադուլավորների համար Սփյուռքում ստեղծել ֆոնդեր եւ աջակցող կոմիտեներ.Կոչ


Գործադուլավորների համար Սփյուռքում ստեղծել ֆոնդեր եւ աջակցող կոմիտեներ.Կոչ

  • 20-04-2018 19:35:48   | Շվեդիա  |  Հասարակություն

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ.
 
Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
 
Այսօր մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում և գյուղերում մեր ժողովրդի ապագան է որոշվում:
Ժողովրդի և հատկապես պայքարի ելած աննման երիտասարդության հուժկու քայլերի տակ, ոտքից գլուխ կոռումպացված և ժողովրդից կտրված իշխանությունները սարսափահար թաքնվել են ոստիկանության վահանակների ու փշալարերի ետևում:
 
Այս պայքարը արդարացի, ազատատենչ խաղաղ պայքար է հանուն մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների:
 
Ժամանակն է մենք էլ Սփյուռքում միահամուռ բոլոր միջոցներով առավել հուժկու սատարենք հայրենաբնակ մեր պայքարող ժողովրդին:
 
Ժողովրդի հաղթանակին մնացել է լոկ մեկ քայլ, դա ոստիկանների և պայքարի ելած ժողովրդի միջև ընկած տարածությունն է, որը պիտի վերացնել եղբայրական գրկախառնումներով և հաղթական ծափերով:
 
Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես այն հայրենակիցներին ովքեր ունեն ոստիկան հարազատներ ու ծանոթներ, կամ պետական բաժիններում աշխատող հարազատներ ու բարեկամներ, խնդրում և հորդորում ենք կապվել նրանց հետ ու քաջալերել միանալ ժողովրդին:
 
Զանգահարել բոլորին, խնդրելով հետևել պայքարի ղեկավարության կոչերին և հորդորներին: Քաջալերեք գործադուլը, դասադուլը, որպեսզի պայքարի նոր ալիքներ ստեղծվեն ամենուրեք:
 
Առաջարկում ենք գործադուլավորների համար Սփյուռքում ստեղծել գործադուլական զանազան ֆոնդեր եւ աջակցող կոմիտեներ, փակելու համար գործադուլավորների նյութական վնասները:
 
 
Եվրոպայի Հայերի Համագումար
Ուփսալա, Շվեդիա
20 ապրիլ 2018 թ.
contact@aaeurop.com
www.aaeurop.com
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն