Սիրիան որպես ռուս-ամերիկյան հակամարտության թատերաբեմ


Սիրիան որպես ռուս-ամերիկյան հակամարտության թատերաբեմ

  • 20-04-2018 20:06:06   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում ապրիլի 21-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրն է լինելու պահեստազորի գնդապետ, ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը: Նրա հետ «Քննարկում» հաղորդաշարով զրույցը հիմնականում Սիրիայում և Սիրիայի շուրջ ծավալվող ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական իրադարձությունների ու նաև Անդրկովկասի վրա դրանց հետևանքների շուրջ է լինելու:
Ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել և իրենց հարցերն ուղղել բանախոսին ԱՄՆ-ից 818 9675321, իսկ Հայաստանից 060 351131 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play