Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառել ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցության դադարեցումը


Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառել ԱՄՆ-ի հետ ավիահաղորդակցության դադարեցումը

  • 20-04-2018 23:45:52   | ԱՄՆ  |  Քաղաքական

 
 
 
 
Մոսկվան չի բացառում, որ պայմանավորված վիզային շրջափակմամբ, որը Վաշինգտոնը ցուցաբերում է Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ, Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են մնալ առանց ավիացիոն հաղորդակցության: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի մեկնաբանության մեջ:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ Ռուսաստանում ամերիկյան վիզաների տրման վիճակը ծայրահեղ վատացել է: Վիզային հարցազրույցի համար սահմանված պաշտոնական ժամկետը, որը 2017թ. օգոստոսին Վաշինգտոնի կողմից ավելացվել է հասցվել է մինչև 85 օրվա, վերջերս դարձյալ երկարաձգվել ու հասցվել է մինչև 250 օրվա, այսինքն` այժմ կազմում է ավելի քան 8 ամիս, այլ կերպ ասած, վիզայի համար դիմելն այլևս դառնում է անիմաստ:
«Արդեն նույնիսկ չի կարելի բացառել, որ մեր երկիրը կմնա առանց ավիացիոն հաղորդակցության. «Աերոֆլոտը», որը միակն է, որ իրականացնում է կանոնավոր չվերթներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, կարող է հարկադրված դադարեցնել դրանք, քանի որ անձնակազմերը զգում են ամերիկյան վիզաները ստանալու աճող դժվարությունը»,-  նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Եվ դա` չնայած այն բանին, որ… օդանավերի անձնակազմերին նախօրոք վիզաներ տրամադրելու պարտականությունն արձանագրված է Օդային հաղորդակցության վերաբերյալ 1994թ. ռուս-ամերիկյան համաձայնագրում»,- նշված է փաստաթղթում:
Վերոնշյալի կապակցությամբ այսօր արդեն հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս ԱՄՆ-ին մեղադրել է կանխամտածված կերպով «Աերոֆլոտ»-ի օդաչուների համար վիզաների հետ կապված դժվարություններ ստեղծելու մեջ: Պեսկովը նշել է, որ ամերիկացիներն օդաչուներին վիզաներ տալու գործը դժվարացնելու համար օբյեկտիվ պատճառներ չունեն:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական