«Երկու սերնդի ազատագրական պայքար. Մէկը ՓՈՂՈՑՈՒՄ, Միւսը ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ»


«Երկու սերնդի ազատագրական պայքար. Մէկը ՓՈՂՈՑՈՒՄ, Միւսը ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ»

  • 21-04-2018 13:30:26   | Հայաստան  |  

Ապրիլի 20-ին «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում Համաժողովրդական ընդվզման ակտիվիստները հանդես եկան հայտարարությամբ։ Դիմելով հայությանը՝ նրանք կոչ արեցին միանալ Հայաստանում այս օրերին ընթացող քաղաքացիական  անհնազանդության դրսեւորմանը ի բողոք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն։
 
Ցույցերի ակտիվիստները՝ ազատամարտիկներ՝ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, Սամվել Հրությունյանը եւ Խաչատուր Խաչատրյանը,  կոչ անելով միանալ փողոցում տեղի ունեցող ազատագրական պայքարին՝ հայտարարեցին, որ այն ազնիվ է եւ կատարվում է հանուն Հայրենիքի։ 
Համացանցում տարածված այս կոչի տեսագրության մեկնաբանություններում (https://www.youtube.com/watch?v=G-4sN__V9UU&lc=z23zczqopomqjbyok04t1aokg1l4ilsaumklx0xstfkkrk0h00410) Սփյուռքից ի թիվս այլ գրառումների կա նաեւ հետեւյալ գրառումը՝ «Երկու սերնդի ազատագրական պայքար. Մէկը ՓՈՂՈՑՈՒՄ, Միւսը ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆՈՒՄ»։
 
«Նոյյան Տապան»-ն իր պարտքն է համարում նշել, որ այս օրերին հայ լրագրությունը ցուցաբերում է բարձր պատրաստվածություն եւ պրոֆեսիոնալիզմ։ Շնորհավորում ենք մեզ բոլորիս, որ չնայած մեր բոլոր ինքնաքննադատական դրսեւորումներին, այնուամենայնիվ հայ լրագրությունը ունի կայուն դպրոց, կարողանում է աշխատել օպերատիվ եւ անաչառ, իսկ լրատվամիջոցներից շատերը՝ լինել վստահություն առաջացնող հարթակ պայքարի բոլոր կողմերի համար՝ կազմակերպիչների, ցուցարարների, իրավապաշտպանների, նաեւ ոստիկանների։
 
Լուսանկարում՝ այս օրերին «Իմ քայլը» շարժման ակցիաները լուսաբանող տարբեր լրատվամիջոցների լրագրողներն են։
Լուսանկարի հեղինակ՝ media.am
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play