Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Սերժ Սարգսյանին․168.am


Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Սերժ Սարգսյանին․168.am

  • 21-04-2018 13:12:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am «Մենք պատրաստ ենք քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները, մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին լինի մաքսիմալ անցնցում»,- քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
 
Լրագրողները նկատեցին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ է անում Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ:
 
«Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր պայմանները»,- ասաց Փաշինյանը։
 
Դիտարկմանը՝ սա վերջնագիր չէ՞, նա այսպես արձագանքեց. «Ես ուլտիմատումներով չեմ խոսում։ Ես ցույց տվեցի «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, մեր հավաքները եղել են բացարձակ խաղաղ, ուժ կիրառելու որևէ պահանջ չկա։
 
Ես չեմ կարող որոշումներ կայացնել, ես պետք է ենթարկվեմ ժողովրդի որոշումներին, դուք տեսեք, թե ժողովուրդը երեկ ինչպես արձագանքեց երկխոսության կոչին, նշեց՝ ուշ է։ Ժողովուրդը համաձայնեց նաև Սերժ Սարգսյանի հեռացման պայմանը քննարկել»։
 
Լրագրողը նկատեց՝ ո՞ւմ հետ պետք է քննարկի, միայնակ պետք է գնա Սերժ Սարգսյանին ասի՝ հեռացե՞ք Բաղրամյան 26-ից։ «Մենք պետք է քննարկենք, եթե ինքը մտահոգություններ ունի իր ընտանիքի, երեխաների, թոռների անվտանգության հետ կապված, և մտավախություններ ունի, թե որևէ մեկը կարող է վատ վերաբերմունքի արժանանալ, քանի որ Սերժ Սարգսյանի թոռն է կամ երեխան, ես երաշխավորում եմ, որ նման բան տեղի չի ունենա։ Ես երեկ հայտարարեցի՝ ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է»,- ասաց նա։
 
Փաշինյանի խոսքով՝ մարտի 1-ը չի կարող կրկնվել. «Ի տարբերություն մարտի 1-ի՝ այսօր ողջ հայությունը աջակցում է մեր շարժմանը»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play