Ոստիկանական ուժերը շրջափակել են կառավարության շենքը․hetq.am


Ոստիկանական ուժերը շրջափակել են կառավարության շենքը․hetq.am

  • 21-04-2018 15:32:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


hetq.am  Երևանի Մելիք-Ադամյան փողոցում կուտակված են ոստիկանական ջոկատներով ավտոբուսներ, ինչպես նաև ոստիկանական զորքերի մի քանի զրահատեխնիկա:

Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքի գլխավոր մուտքը՝ ամբողջ երկայնքով:
 
 
 
Այսօր Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիական անհնազանդության գործողությունների 9-րդ օրն է: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո «Իմ քայլը» շարժման նախաձեռնող, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխության մասին, որը պետք է իրականացվի ցանցային եղանակով` ցուցարարներն ամեն օր Երեւանում եւ հանրապետության մարզերի քաղաքային ու գյուղական բնակավայրերում ժամանակավորապես խափանում են երթևեկությունը, փողոցներում, փակում միջպետական ճանապարհները, իսկ երեկոյան հանրահավաք անում Հանրապետության հրապարակում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը