«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր համայնքները «Երկրի օրվան» ընդառաջ


«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր համայնքները «Երկրի օրվան» ընդառաջ

  • 21-04-2018 16:37:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 22-ին` Երկրի համաշխարհային օրվա նշանավորման շրջանակներում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը` «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հետ համագործակցությամբ մեկնարկում է «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» խորագրով միջոցառումների շարքը:   
 
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի գործընկեր համայնքներում նախատեսվող կրթական և տեղեկատվական միջոցառումները միտված են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ հանրային իրազեկության բարձրացմանը։ Շարքի առաջին միջոցառումները տեղի կունենան Արարատի մարզի Փոքր Վեդի, Այգավան, Բուրաստան, Վեդի և Խաչփար համայնքներում, որտեղ կկազմակերպվեն թատերական ներկայացումներ, արվեստի դպրոցի սաների հանդեսներ, երգի ու պարի խմբակների ելույթներ, նկարչության դասեր և նկարների ցուցադրություններ, առվի մաքրման աշխատանքներ։ Հավատարիմ խորագրին՝ միջոցառումները նպատակ ունեն ևս մեկ անգամ հիշեցնելու մարդկանց, թե որքան կարևոր է խնայողաբար օգտագործել բնության այդ մեծագույն բարիքը, առանց որի մարդկությունը կենթարկվի աղետի։   
 
«Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» խորագրով միջոցառումների և դրանց շրջանակում հայտարարված լուսանկարչական և նկարչական մրցույթների պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ (http://urbanfoundation.am/am/archives/3261 )։ 
 
«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը՝ հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորերկրյա ջրերի արդյունահանման կրճատումն ապահովելու համար։ Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի (ՈւԿԶՀ)՝ «Ազգային ջրային համագործակցություն» գիտական, էկոլոգիական ՀԿ-ի (ԱՋՀ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի (ԷԻԳՈւԿ) հետ համատեղ: 
 
Ծրագիրն իրականացվում է Արարատի մարզի Այգավան, Վեդի, Փոքր Վեդի, Բուրաստան, Բերքանուշ, Խաչփար և Արմավիրի մարզի Ակնալիճ, Առատաշեն, Գայ, Գրիբոյեդով, Եղեգնուտ և Երասխահուն համայնքներում։
# # #
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play