«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե


«Ազատության» լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են Քննչական կոմիտե

  • 21-04-2018 17:08:40   | Արարատի մարզ  |  Իրավունք

Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ ապրիլի 21-ին քաղաքացիական հագուստով անձի  կողմից բռնություն  կիրառելու վերաբերյալ մամուլի հրապարակումները ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Ա
 
Արտաշատում «Ազատության» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանն իր մասնագիտական գործունեություն իրականացնելիս է եղել, այդ պահին քաղաքացիական հագուստով տղամարդը հարվածել էին նրա դեմքին՝ փորձելով խլել տեսախցիկը:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play