«Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով


«Ջավախք» հայրենակցական միությունը կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով

  • 21-04-2018 17:09:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 «Ջավախք» հայրենակցական միությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, «Ջավախք» հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը: 
 
Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև Ջավախքի և ջավախքահայության ոչ պակաս կարևոր հիմնախնդիրները, այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն:
 
Ուստի, կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:
 
Սա է իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքը»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն