Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում զրուցեց Նիկոլ Փաշինյանի հետ

  • 21-04-2018 19:44:13   | Հայաստան  |  
Հայաստանի նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանեց Երևանի Հանրապետության հրապարակ՝ հանդիպելու համար Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվող ցույցի մասնակիցներին։
 
Փաշինյանի հետ զրույցը տեւեց մոտ 15 րոպե, որից հետո Ա․Սարգսյանը հեռացավ հրապարակից։  Ցուցարարները վանկարկում էին իրենց հիմնական կարգախոսը՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:
Լրագրողների այն հարցին, թե հնարավոր են արդյոք բանակցությունները, նախագահը պատասխանեց․ «Հուսանք»։
 
Հիշեցնենք, որ մինչ այդ, Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նրան առաջարկած բանակցությունների պահանջեց, որպեսզի բանակցություններից առաջ նախագահ Արմեն Սարգսյանը ցույց տա տեղեկանք, թե երբ է նա հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից։
 
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play