Բաց նամակ Լոս Անջելեսի մեր հայրենակցից Սերժ Սարգսյանին


Բաց նամակ Լոս Անջելեսի մեր հայրենակցից Սերժ Սարգսյանին

  • 22-04-2018 07:02:22   |   |  
«Նոյյան Տապան»-ի խմբագրության միջոցով ՀՀ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանին իր բաց նամակն է հղել Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակից Յակոբ Ալիքսանեանը։ 
Նամակում, մասնավորապես, ասված է․
 
Հարգելի Պր. Վարչապետ,                                                                                                                        
Պարզապես ժամանակը եկած է ձեր շարունակական ծառայությունը դադրեցնելու: Հայ ազգի ընդհանուր շահերը փոփոխություն կը պահանջէ: Շնորհակալ ենք որ 10 տարիներ արդեն կատարած եք ձեր պարտականությունները: Վստահ ենք որ կը սիրեք հայրենիքը եւ չեք փափաքիր պատճառ դարնալ արյունահեղության: Նա եւ գիտեք որ այս իրարանցումները կը նպաստեն մեր թշնամիներուն:  Ոչ մի անձ իրավունք չունի իր շահերը երկրին շահերէն վեր պահելու: Արտասահման ապրող եւ Դեմոկրատական կանոններու հավատացող հայ մը ըլլլավ կը խնդրեմ ձեզմէ վերջ տալ այս իրավիճակին եւ խաղաղությամբ հանձնել վարչապետի պարտականությունը անոնց որոնք մեր ժողովուրդի կամքը կը ներկայացնեն: 
Մի խուսափիք ճիշտը անելեն: Մեր ապագա սերունդները ձեզ թող հիշեն իբրեւ Հայաստանի երրորդ նախագահը եւ ոչ թէ Հայաստանի քայքայման պատճառ եղող անձ:  
 
Հարգանոք
Յակոբ Ալիքսանեան, Լոս Անջելոս, ԱՄՆ