Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան.զրույցի սղագրությունը


Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան.զրույցի սղագրությունը

  • 22-04-2018 13:02:00   | Հայաստան  |  
Ոստիկանները  Երևանի Արցախ փողոցից բերման են ենթարկել  Հայաստանում թավշյա ժողովրդական հեղափոխություն հայտարարած Նիկոլ Փաշինյանին։  Դա տեղի ունեցավ նրա եւ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի հետ «Մարիոտ» հյուրանոցում նախապես պայմանավորված զրույցի ավարտից քիչ անց։
 
Ստորեւ ներկայացնում ենք Սերժ-Սարգսյան-Նիկոլ Փաշինյանի զրույցի սղագրությունը։
 
Սերժ Սարգսյան․Ուրախ եմ, որ արձագանքեցիք բազմաթիվ կոչերին երկխոսելու, եւ անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե այսքան ժուռնալիստների, լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել, այնուհանդերձ ուրախ եմ։
 
Նիկոլ Փաշինյան․Ես կարծում եմ, թյուրըմբռնում կա, որովհետեւ երբ մենք խոսել ենք պարոն Սարգսյանի մասով, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը, որ խոսքը ոչ թե երկխոսության մասին է Ձեր առաջարկած, այլ խոսքը մեր առաջարկած օրակարգի մասին է։ Եվ ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի (Ս․Սարգսյանը ժպտում է․- «ՆՏ») եւ իշխաինության խաղաղ, անցնցում  հանձնման պայմանները (Ս․Սարգսյան․ «Ուրեմն դրանք․․․»), դրա համար ես կոչ եմ անում երկխոսություն տերմինը  (Ս․Սարգսյան․ «․․․ դրանք բանակցություններ չեն․․․») , չօգտագործել։
 
Սերժ Սարգսյան․ Դա բանակցություն չի, դա երկխոսություն չի։ Դա ուղղակի ուլտիմատում ա, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, Դուք դասեր չեք  քաղել Մարտի 1-ից, եւ եթե էդ տոնով պետք է խոսել, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ եւս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ եւ ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման։ Հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է՝ ընտրեք։ 
 
Նիկոլ Փաշինյան․ Պարոն Սարգսյան, ուրեմն ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որեւէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքներով խոսել (Սերժ Սարգսյանի դեմքին զարմանքի արտահայտություն․ - «ՆՏ»)։ Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում հանրապետությունում իրավիճակը։ Իրավիճակը հանրապետությունում այնպիսին չէ, ինչպիսին Դուք գիտեք 15-20 օր առաջ, իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում փոխվել է, Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք էն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, Հայաստհանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի կողմը։ Սա առաջինը։ (Ս․Սարգսյան․ «Ժողովրդի անունից․․․»)։ Ներողություն․․․
 
Սերժ Սարգսյան․ Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, եւ ես այլեւս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը։ (Նիկոլ Փաշինյան․ «Ուրեմը ես ասում եմ․․․)։  Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում․․․
Նիկոլ Փաշինյան․Ես Ձեզ ասում եմ, որ մեր բոլոր գործողությունները օրինական են․․․
 
Սերժ Սարգսյան․ Ստեսթյուն։ 
 
Նիկոլ Փաշինյան․ Ստեսթյուն։ Ստեսթյուն։
 
Սերժ Սարգսյան (դիմելով լրագրողներին․ - «ՆՏ»)․ Պարոնայք լրագրողներ, դուք ինքներդ հետեւություն արեք։
 

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play