Թշնամին կուտակվում է առաջնագծում. Արցախի ՊՆ-ն փաստեր է հրապարակել (տեսանյութ)


Թշնամին կուտակվում է առաջնագծում. Արցախի ՊՆ-ն փաստեր է հրապարակել (տեսանյութ)

  • 22-04-2018 19:11:26   | Ադրբեջան  |  Քաղաքական



 
 
 
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն:
«Այս  գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած  մարտավարության մեջ:
Իսկ իրականում, ինչ վերաբերում է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժերին ու կուտակումներին, ապա առաջարկում ենք դիտել ստորև ներկայացվող տեսագրությունն՝ առանց մեկնաբանության»,-նշված է հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական