Զարուհի Փոստանջանին թույլ չտվեցին հանրահավաքին ելույթ ունենալ
22-04-2018 21:28:51 | Հայաստան |
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ապրիլի 22-ին Երեւանի Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքում հնարավորություն չունեցավ ելույթ ունենալ։ Կազմակերպիչները նրան թույլ չտվեցին ելույթ ունենալ, իսկ ցուցարարները վանկարկեցին՝ «հեռացիր»։ Փոստանջյանը հայտարարեց, որ տեղի է ունենում շարժման սեփականաշնորհում։
Ինչպես քիչ անց հանրահավաքում ունեցած իր ելույթում պարզաբանեց Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, կազմակերպիչների այդ որոշումը թելադրված էր այն հանգամանքով, որ Զարուհի Փոստանջյանը մամուլում ունեցած իր ելույթներում հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է։ Աննա Հակոբյանը ներողություն խնդրեց կատարվածի համար։