Ի՞նչ պատիժ է սահմանում հոդվածը, որի կասկածանքով ձերբակալվել են պատգամավորները


Ի՞նչ պատիժ է սահմանում հոդվածը, որի կասկածանքով ձերբակալվել են պատգամավորները

  • 22-04-2018 22:02:21   | Հայաստան  |  
Իրավաբան.net-ի պարզաբանմամբ, պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Վովայի Փաշինյանը, Սասուն Մեխակի Միքայելյանը և Արարատ Սամվելի Միրզոյանը ձերբակալվել են  քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված արարքներ կատարելու համար:
 
Հիշյալ հոդվածը սահմանում է. «1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով (200-300 հազար դրամ), կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը` պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (200-500 հազար դրամ), կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով»: