Ցուցարարներին միացան Երեւանի Վ․ Բելինսկու անվան թիվ 38 դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմը (լրացված)


Ցուցարարներին միացան Երեւանի Վ․ Բելինսկու անվան թիվ 38 դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմը (լրացված)

  • 23-04-2018 13:06:22   | Հայաստան  |  Քաղաքական


ժամը 13։05

Արշակունյաց պողոտայում, մասնավորապես Փեփակի խաչմերուկում բողոքի ակցիային միացան ապրիլյան պատերազմի մասնակիցներ, զինվորականներ եւ հոգեւորականներ։ 

 

ժամը 12։59

Ցուցարարների կարգախոսին ավելացել է եւս մեկ կարգախոս։ Ցուցարարներն այսպահին վանկարկում են << Ազատեք Նիկոլիին>>։

ժամը 12։49

Այս պահին ցուցարարներին միացան Երեւանի Վ․ Բելինսկու անվան թիվ 38 դպրոցի ուսուցչական ողջ  անձնակազմը եւ վանկարկելով <<Քայլ արա,մերժիր Սերժին>> կոչերով շարունակում են երթը։  Ուսուցիչները <<ՆՏ>>-ի  թղթակցի հետ զրույցում նշեցին,  որ պայքարին միանում են, քանի որ չեն ցանկանում ապրել բռնապետական երկրում , այլ՝ ազատ անկախ Հայաստանում, որտեղ իրենց երեխաները կունենան բարեկեցիկ ապագա։

 

ժամը 12։40 

Այս պահին մի խումբ ցուցարարներ էլ փակել  են Երեւան Մոլի տարածքը։ 

Այս պահին << Նոյյան Տապան>>-ի թղթակիցը գտնվում է Արշակունյաց պողոտայում, մասնավորապես << Գրաննդ  սպորտի>>-ի տարածքում եւ տեղեկացնում է, որ մի խումբ ցուցարարներ փակել են  այդ հատվածի երթեւեկությունը։

Նրանց են միացել նայեւ  այդ տարածքում բնակվող քաղաքացիները։

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play