Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. Կ. Կարապետյան tert.am


Դիմել եմ գլխավոր դատախազին, որ ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի, իսկ ես գնում եմ Փաշինյանի հետ հանդիպելու. Կ. Կարապետյան tert.am

  • 23-04-2018 13:15:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Իշխանությունը որոշում է կայացրել, և այդ որոշման հիման վրա ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը դիմել է գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը հետ վերցնի:
 
Այս մասին այսoր նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Կարապետյանը: 
 
«Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ միջնորդությունն Ազգային ժողովից հետ վերցնի:  Ես այս պահին գնում եմ Փաշինյանի հետ հանդիպման, որ բանակցեմ ու լուծում գտնեմ»,-ասաց Կարեն Կարապետյանը: 
 
Նա նշեց, որ վաղվա օրը չափազանց կարևոր է,  և իր կարծիքով, որ այնքան տրամաբանություն և սթափություն պետք է ունենալ, որպեսզի ամբողջ աշխարհին ցույց տրվի, որ հայերը  կարող են բոլոր հարցերին տրամաբանական լուծում տալ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play