ՀՅԴ երիտասարդները ապրիլի 23-ին ջահերով երթ չեն իրականացնի


ՀՅԴ երիտասարդները ապրիլի 23-ին ջահերով երթ չեն իրականացնի

  • 23-04-2018 15:54:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նկատի ունենալով հանրապետությունում առկա գերլարված իրավիճակը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների կողմից նախապես հայտարարված ապրիլի 23-ի Ջահերով երթը փոխարինվում է Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ժամը 20.00-ից մեկնարկվող Ոգեկոչման և հսկման արարողությամբ:
 
Ավելի վաղ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարել էր ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play