ՀՀ կրթության և գիտության նախարարության կոչը ծնողներին և աշակերտներին


ՀՀ կրթության և գիտության նախարարության կոչը ծնողներին և աշակերտներին

  • 23-04-2018 16:09:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված իրադրությունը և նկատի ունենալով, որ զանգվածային երթերին մասնակցում են դպրոցահասակ երեխաներ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ակցիաների կազմակերպիչներին և մասնակիցներին՝ զերծ մնալ կրթական գործընթացի տապալման փորձերից և անչափահասներին քաղաքական գործընթացներում ներգրավելու նախաձեռնությունից: 
 
Հարգելի՛ ծնողներ, դպրոցահասակների տարերային մասնակցությունը զանգվածային միջոցառումներին կարող է տարատեսակ վտանգավոր իրավիճակներ ստեղծել՝ երեխաների անվտանգության և առողջության տեսանկյունից: Ուստի, խնդրում ենք ուշադիր լինել, որ երեխաները բնականոն ռեժիմով  հաճախեն դպրոց և մասնակցեն ուսումնական գործընթացին, ինչպես նաև   տեղակացված լինել նրանց գտնվելու վայրի և հնարավոր նախաձեռնություններին մասնակից դառնալու մտադրությունների մասին:
 
Սիրելի՛ աշակերտներ, դուք մեր պետության վաղվա օրն եք, և ձեր անվտանգությունն ու առողջությունն ամենաթանկն ու կարևորն է երկրի համար: Ձեր քաղաքացիական ինքնագիտակցությունն ու պատասխանատվությունը, նաև երկրի վաղվա օրվա հանդեպ ձեր մտահոգությունը պահանջում են չանել քայլեր, որոնք կարող են վտանգել ձեր իսկ անվտանգությունը և անհանգստություն պատճառել ձեր ծնողներին ու ուսուցիչներին: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play