Խաղաղ ակցիա դատարանում (տեսագրություն)


Խաղաղ ակցիա դատարանում (տեսագրություն)

  • 23-04-2018 16:51:14   | Հայաստան  |  Իրավունք



 
Այսօր ժամը 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նախագահող դատավոր #ԱրտուշԳաբրիյելանի նախագահությամբ տեղի ունեցավ դատական նիստ ըստ բողոքի Վելես Իրավապաշտպան ՀԿ նախագահ Մ․Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազության անգործության դեմ։ Վելես ԻՀԿ նախագահ՝ #ՄարինաՊողոսյանը դատարան էր ներկայացել #սերժիկհեռացիր պաստառով։ Դատական նիստի ընթացքում Մ․Պողոսյանը կոչ արեց նախագահող դատավոր Ա․Գաբրիյելյանին իր աշխատակազմով միանալ ժողովրդին, ինչին դատավոր Ա․Գաբրիյելյանը պատասխանեց, որ ինքը միշտ ժողովրդի հետ է։ 
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ս․թ․ մայիսի 4-ին և Պողոսյանը հայտարարեց դատարանում, որ վստահ է, որ այդ ժամանակ դատերը կանցկացվեն ժողովրդավարությունը հաղթած Հայաստանում և դատավորը վճիռներ կկայացնի ոչ թե հանուն ռեժիմի այլ հանուն անկախ և ազատ Հայաստանի։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք