Գարեգին Բ․-ի եղբոր ահազանգով Մոսկվայում ոստիկանները ցրել են հայ ցուցարարներին․ կան բերման ենթարկվածներ. (տեսանյութ)


Գարեգին Բ․-ի եղբոր ահազանգով Մոսկվայում ոստիկանները ցրել են հայ ցուցարարներին․ կան բերման ենթարկվածներ. (տեսանյութ)

  • 23-04-2018 18:25:48   | Հայաստան  |  



Երեկ  Մոսկվայում  ոստիկանները ցրել են ի աջակցություն Հայաստանում «Իմ Քայլը» շարժմանը մոսկվաբնակ հայերի կազմակերպած հանրահավաքը եւ ձերբակալել մասնակիցներից մի քանիսին։

  Այս մասին «Նոյյան Տապան»-ին տեղեկացրեց ազատամարտիկ Վանիկ Հայերայնը, ում հարազատը եղել է այդ հանրահավաքի մասնակիցներից մեկը։ Ըստ  Վ․Հարեյանի, ոստիկանները հանրահավաքը ցրել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ․-ի կրտսեր եղբոր՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ահազանգի արդյունքում։ Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը  չի հանդուրժել, որպեսզի բողոքի ակցիան անցկացվի եկեղեցու բակում, սակայն  «եկեղեցին իրենց սեփականությունը չի հանդիսանում»,- նշում է  Վանիկ Հայերայնը, ով պահանջում է, որպեսզի  Ամենայն Հայոց կաթողիկոսը հետ կանչի իր եղբորը ՌԴ-ից։ 


https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play