Էջմիածնում մահացու դանակահարել են ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին. hetq.am


Էջմիածնում մահացու դանակահարել են ԵԿՄ փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանին. hetq.am

  • 24-04-2018 11:01:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Այսօր երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին հիվանդանոցի ընդունարանից, այսօր ժամը 18.55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:
 
Կենսաբանական մահն արձանագրվել է ժամը 21։45 րոպեին: Իսկ վիրաբուժական բաժանմունքից ասացին, որ հիվանդը եղել է ծանր վիճակում և մահացել է վիրահատության ժամանակ:
 
Նշենք, որ Նվեր Հովհաննիսյանը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր: Նախկինում եղել է նաև քաղաքի մշակույթի տան տնօրենը:
 
Նախնական տեղեկություններով Նվեր Հովհաննիսյանի և ցուցարարներից մեկի միջև վեճ է եղել, վերջինս էլ դանակով հարվածել է:
 
Դեպքի մասին տեղեկություն հնարավոր չեղավ ճշտել ոստիկանությունից: Մեր հեռախոսազանգերին պատասխանող չկար:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը