Փրկարարները ջրանցքում հայտնված ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացու դին․ԱԻՆ


Փրկարարները ջրանցքում հայտնված ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացու դին․ԱԻՆ

  • 24-04-2018 11:32:18   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Արաքսավան գյուղի վերջնամասով անցնող սելավատարում փրկարարները հայտնաբերել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենա (կիսով չափ ջրածածկված), որում եղել է Է. Գ.-ի (1945 թ.) դին:
 
Փրկարարները դուրս են բերել դին ավտոմեքենայից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն