«Ճոյտի» կողմնակիցները սպանել են ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի 46-ամյա փոխնախագահին. ԵԿՄ խոսնակ․tert.am


«Ճոյտի» կողմնակիցները սպանել են ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի 46-ամյա փոխնախագահին. ԵԿՄ խոսնակ․tert.am

  • 24-04-2018 11:35:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Էջմիածինում սպանվել է Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը:

 
Այս մասին tert.am -ի հետ զրույցում ասաց ԵԿՄ մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը:
 
«Դեպքը տեղի է ունեցել երեկ, Նվեր Հովհաննիսյանը դանակահարվել է, հիվանդանոցում մահացել: Տոնակատարություն էր քաղաքում, ու ոմն Ճոյտ, (նկատի ունի ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին), օգտվելով առիթից, իրեն դատավորի տեղ է դրել և սկսել է որոշել, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Նրա կողմնակիցները հարբած հարձակվել են քաղաքապետարանի տարածքի վրա: Նվերն էլ երբ ասել է՝ այս ի՞նչ եք անում և այլն, դանակով հարվածել են սրտին»,-ասաց Վարդանյանը:
 
Նա հայտնեց, որ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Արցախյան պատերազմին, ինչի հետևանքով կորցրել է ձեռքն ու ոտքը, և այդ վիճակով մասնակցել է նաև Ապրիլյան պատերազմին։ Նա հայտնեց, որ դեպքի մասին հայտնել են իրավապահներին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը