Շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում.«Ժառանգություն»


Շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում.«Ժառանգություն»

  • 24-04-2018 13:37:00   | Հայաստան  |  Քաղաքական

 
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
 
«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ այս օրը սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը: Մենք շարունակում ենք պահանջել ճանաչում, հատուցում եւ մեր պատմական իրավունքների վերականգնում:
 
Թերեւս` Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին բարձրագույն հարգանքի տուրքի մատուցումը 1991-ին Հայաստանի Հանրապետության եւ, մասնավորապես, ժողովրդավարական Նոր Հայաստանի վերակերտումն էր, որին մեր հասարակությունը ծնունդ տվեց հենց երեկ՝ խաղաղ թավշյա հեղափոխության միջոցով: Շնորհավորում ենք ղեկավարներին եւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր առաջին այս քայլն արեցին ազատ, ինքնիշխան եւ իրավական Հայրենիք դարբնելու մեր սրբազան առաքելության ճանապարհին:
 
Արդարություն` տանը, արդարություն` աշխարհում:
 
«Ժառանգություն» կուսակցություն
24 ապրիլի 2018
Երեւան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական