Հենրիխ Մխիթարյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը․armsport.am


Հենրիխ Մխիթարյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը․armsport.am

  • 24-04-2018 14:26:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armsport.am․ Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
 
«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
 
Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը և զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը:
 
 
 
Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- գրել է Մխիթարյանը:
 
 
 
Ավելի վաղ, հիշեցնենք, Մխիթարյանն անդրադարձել էր Երևանում ծավալվող իրադարձություններին և հայտարարել, որ իր ազգի կողքին է:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը