Դրամի արժեզրկման սպառնալիք չեմ տեսնում. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան․tert.am


Դրամի արժեզրկման սպառնալիք չեմ տեսնում. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան․tert.am

  • 24-04-2018 14:30:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ես դեռ լրիվ անալիզ չեմ արել, բայց անկախ կառույցները պարտավոր են լինել առաջին գծում` ապահովելով այս երկրի կայունությունը: 

 
Այսօր  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հրաժարականին: 
 
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ  ցանկացած անկայուն վիճակ իր հետ նաև  ֆինանսական անկայունություն է բերում:
 
Հարցին՝ սպառնալիք կա՞, որ այս ընթացքում դրամը կարող է արժեզրկվել, ԿԲ նախագահը պատասխանեց. «Ես նման սպառնալիք չեմ տեսնում, բայց բոլոր այն միջոցառումները, որ մշտապես արել ենք, հիմա էլ իրականացնում ենք»:
 
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play