«Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում».Գարո Փայլան․168.am


«Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում».Գարո Փայլան․168.am

  • 24-04-2018 14:37:58   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

168.am Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը վերստին հնչեցրել է երկրի իշխանությունների կողմից կատարվածի հետ առերեսվելու անհրաժեշտությունը: Այս մասին Փայլանը խոսել է Özgürüz լրատվականի հետ զրույցում:
 
Նա նշել է, որ 103 տարի առաջ Օսմանյան կայսրության 14 մլն բնակչությունից շուրջ 2 մլն 300 հազարը հայեր էին, ովքեր բնակվում էին տարբեր քաղաքներում, սակայն 1915 թվականի ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն ավելի քան 250 հայ մտավորականներ կալանավորվեցին և բռնեցին աքսորի ճամփան: Պատգամավորն ընդգծել է, որ այդ իսկ պատճառով հենց ապրիլի 24-ն է համարվում Հայոց ցեղասպանության մեկնարկի խորհրդանշական օրը:
 
«Որպես Թուրքիայի մեջլիսի պատգամավոր՝ ես չեմ ցանկանում, որ այս մեծ ցավն այլ երկրներում քննարկման առարկա դառնա, ուզում եմ, որ այն ներառվի մեջլիսի օրակարգում և խոսվի, քննարկվի այդտեղ»,- նշել է Փայլանը՝ ընդգծելով, որ դա կթեթևացնի Ցեղասպանությունից տուժածների ցավը, իսկ մյուսներին արդարության զգացում կպարգևի:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը