Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը


Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է հանրապետությունում հասարակական կարգի պահպանումն ու անվտանգության ապահովումը

  • 24-04-2018 15:17:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: 
Կարեն Կարապետյանը ևս  մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ոստիկանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ վերջին օրերին զանգվածային հավաքների, ցույցերի ու երթերի ընթացքում ցուցաբերած  բարձր պրոֆեսիոնալիզմի, հասարակական անվտանգությունը պահպանելու, կատարած աշխատանքի և  հանդուրժողականության  համար: Վարչապետի պաշտոնակատարը  կարևորել է  հանրապետությունում հասարակական կարգի  պահպանման,   հակաիրավական ոտնձգությունների դեմ պայքարի ու անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքը:
 
Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ հանրապետությունում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է և ընդգծել, որ ոստիկանությունը շարունակում է բարձր պատասխանատվությամբ իրականացնել  իր առջև դրված խնդիրների լուծումը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն