Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններն ու դրանցով պայմանավորված ներքին և արտաքին զարգացումները


Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձություններն ու դրանցով պայմանավորված ներքին և արտաքին զարգացումները

  • 24-04-2018 17:40:58   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
 
 
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում ապրիլի 25-ին հեռարձակվելիք, ոչ միայն ՀՀ բնակչությանը, այլև Կալիֆորնիայի և ԱՄՆ այլ տարածքների հեռուստադիտողներին հասանելի հաղորդման հյուրն է լինելու Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրա հետ «Քննարկում» հաղորդաշարով զրույցը Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունների ու դրանցով պայմանավորված ներքին և արտաքին զարգացումների շուրջ է:
Ապրիլի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 10:00-11։00-ը հաղորդմանը կարելի է հետևել ԱՄՆ հայկական AABC հեռուստաընկերությամբ, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգհարել և իրենց հարցերն ուղղել բանախոսին ԱՄՆ-ից 818 9675321, իսկ Հայաստանից 060 351131 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
Հաղորդումը վարելու է հրապարակախոս, «Նոյյան Տապան»-ի հետաքննող լրագրող Արթուր Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play