Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․armenpress.am (տեսանյութ)


Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․armenpress.am (տեսանյութ)

  • 24-04-2018 17:26:45   | Հունաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



armenpress.am Հունաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր հայեր Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել են մոմավառություն՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
 
Վառված մոմերով նրանք գետնին պատկերել են 1915 թիվը, ապա այրել Ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարներով դրոշը: Խորհրդարանի դիմաց երիտասարդները, հայկական դրոշը ձեռքերին, գոռում են՝ «Միություն, պայքար, հաղթանակ»: Երիտասարդները շարժվել են առաջ նաեւ Արցախի դրոշը պատկերող «Սա մեր հողն է, սա Հայաստանն է» խորագրով պաստառով:
 
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
 
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ նահանգներից 48-ը՝ բացի Ալաբամայից և Միսիսիպիից:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play