Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծում նոր զարգացումներ չկան. Դ. Բաբայան.Tert.am


Այս պահի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծում նոր զարգացումներ չկան. Դ. Բաբայան.Tert.am

  • 24-04-2018 18:11:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախա-ադրբեջանական սահմանին, որտեղ վերջին օրերին լարվածություն կար և ադրբեջանական զինուժի տեղաշարժեր կային, այս պահի դրությամբ նոր զարգացումներ չկան:
 
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով. «Բայց մենք աչալուրջ ենք, հասկանալի է, որ հակառակորդը, թշնամին ուշի ուշով հետևում է՝ ինչ կատարվում Հայաստանում, Արցախում»:
 
Նշենք, որ հակամարտության ժամանակ, եթե կողմերից մեկը մարդկային զինուժի ու տեխնիկայի տեղաշարժ է անում դեպի սահման, ապա նույն բանն անում է հակառակորդը:
 
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԼՂ հակամարտության կողմերին ծանր հրետանին հետ քաշել առաջնագծից՝ տարածաշրջանում վերջին զարգացումների լույսի ներքո, և հաշվի առնելով շփման գծում լարվածության աճի հնարավորությունը՝ Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ:
 
 
Նաև ԵԽ համանախագահությունը նշել էր, որ սպասում են կողմերի միջև առաջիկա հանդիպմանը՝ վերսկսելու ինտենսիվ բանակցությունները հակամարտությանը խաղաղ և տևական լուծում գտնելու համար: 
 
Նշենք, որ լրագրող Կարմեն Դավթյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի հրաժարականից հետո հարց էր բարձրացրել, թե ով է զբաղվելու հայկական կողմից ԼՂ հարցով։  
 
Մյուս կողմից՝ պաշտոնական Ստեփանակերտը մշտապես խոսում է բանակցային սեղանին վերադառնալու անհրաժեշտության մասին, և արդյո՞ք սա լավ հնարավորություն չէ վերադառնալու համար: 
 
Այս հարցին ի պատասխան Դավիթ Բաբայանն ասաց. «Շանսը (Արցախի բանակցային սեղան վերադառնալու) կապված չէ նման զարգացումների հետ: Հայաստանն ունի նախագահ, ունի վարչապետի պաշտոնակատար, բայց կլինի վարչապետ որոշ ժամանակ հետո: Եվ Ադրբեջանն էլ, ըստ ամենայնի, խոչընդոտելու է Արցախի բանակցային սեղան վերադառնալուն: Այսինքն՝ ի՞նչ ճգնաժամով մենք պետք է վերադառնանք: Մենք կողմ ենք, որ այս ֆորմատը վերականգնվի Բուդապեշտի  որոշման համաձայն, որին ոչ ոք չի առարկել: Հետևաբար՝ ներքաղաքական խնդիրների հետ կապ չունի, այլ աշխարհաքաղաքական»,-ասաց Դավիթ Բաբայանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play