Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան նախատեսված հանդիպումն առանց լրագրողների անցկացնելը եղել է փոխհամաձայնեցված. Տ. Ավինյան.Tert.am


Կարեն Կարապետյան-Նիկոլ Փաշինյան նախատեսված հանդիպումն առանց լրագրողների անցկացնելը եղել է փոխհամաձայնեցված. Տ. Ավինյան.Tert.am

  • 24-04-2018 18:38:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վաղը` ժամը 11։00-ին, «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված` վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի, ինչպես ձևակերպված էր՝ իշխանության անցնցում փոխանցման մասին բանակցությունները լինելու են առանց լրագրողների: 
 
Սկզբում կլինի տեսա և լուսանկարահանում, ապա բանակցողները հանդես կգան հայտարարությամբ: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը:
 
Հարցին, թե բանակցությունների փակ լինելու պահանջը ո՞ր կողմից է եղել, վերջինս ասաց. «Ընդհանուր առմամբ՝ եղել է փոխհամաձայնեցված»: 
 
Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը պնդում նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ միմիայն լրագրողների ներկայությամբ բանակցությունների մասին՝ վերջինս ասաց. «Նա պետք է բանակցեր միայն իր հրաժարականի մասին, միմիայն պարտադրված պետք է լիներ հրաժարական տալը, որը և տեղի ունեցավ:
 
Իսկ այս դեպքում, այո, ակնկալվում են բովանդակային քննարկումներ»:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը