Պատմությունը մեզ տվել է ուժ, որ այսօր խաղաղ անցկացնենք ապրիլի 24-ը. Ռուբեն Վարդանյան.tert.am


Պատմությունը մեզ տվել է ուժ, որ այսօր խաղաղ անցկացնենք ապրիլի 24-ը. Ռուբեն Վարդանյան.tert.am

  • 24-04-2018 18:49:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Մենք հպարտ ենք, որ 2014 թվականից սկսած` մեր նախաձեռնությունը շարունակվում է, և դրան հետևողները գնալով շատանում են: Մարդիկ այս գաղափարի մեջ տեսնում են իրենց կարևոր դերը հայ ազգի և ընդհանրապես աշխարհի համար. լրագրողների հետ հանդիպմանն այսպես ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
 
«Ուրախ եմ, որ այսօր՝ ապրիլի 24-ին, խոսելու ենք համաշխարհային ծրագրի մասին»,- ասաց նա և ավելացրեց, որ շատերը կարծում էին, թե այսօր, ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, պետք է հետաձգեին իրենց միջոցառումը, բայց նրանք ավելի քան վստահ են, որ կարևոր է հենց այսօր շարունակել ծրագիրը:
 
«Դա համաշխարհային ծրագիր է, որը հիմնված է մեր պատմության վրա: Այդ պատմությունը մեզ տվել է ուժ, որ այսօր գանք այստեղ, որ այսօր խաղաղ անցկացնենք ապրիլի 24-ը, և ես վստահ եմ, որ այս օրը մեր պատմության մեջ նոր էջ կբացի»,- ասաց նա:
 
 
 
Ռուբեն Վարդանյանը նաև ներկայացրեց, որ իրենք նոր նախաձեռնություն ունեն. Մատենադարանում ստեղծվել է  «Ավրորայի»  «Մատյան մարդասիրացը», որի մեջ Մատենադարանի մասնագետներն առաջին անգամ 21-րդ դարում գրելու են «Ավրորայի» հերոսների անունները: «Դա նոր մշակույթ է լինելու, և մենք ուզում ենք, որ այդ ավանդույթը դառնա «Ավրորայի» շարժման մի մաս, որովհետև մեր ուժը աշխարհի գիտելիքների պահպանության մեջ պետք է պահենք և օգտագործենք առաջ գնալու համար»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց այս «սիմվոլիկ» նախաձեռնության մասին հպարտությամբ կարող են պատմել աշխարհին:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play