Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը


Հայաստանում Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունը

  • 24-04-2018 22:49:33   | Հայաստան  |  Քաղաքական

 
Երևան, 24 ապրիլի 2018թ․
 
 
Եվրոպական միությունն ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մենք մեծապես ողջունում ենք փոփոխությունների խաղաղ բնույթը, որին  ականատես եղանք:
 
 
Շարունակում է կարևոր մնալ ներկա իրավիճակի սահուն և խաղաղ լուծումը։ Վճռորոշ է մնում ազգային երկխոսությունը շահագրգիռ բոլոր քաղաքական  կողմերի ներգրավվածությամբ: 
 
 
Հայ ժողովրդի պատմության այս կարևոր օրը, Եվրամիությունն ակնկալում է շարունակել աշխատանքը Հայաստանի հետ միասին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2018 թվականի ապրիլի 11-ին միաձայն վավերացված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին» համահունչ ԵՄ-Հայաստան հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ՝ ժողովրդավարության կոնսոլիդացման, օրենքի գերակայության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն սոցիալտնտեսական համակարգի զարգացման նպատակով։
Նոյյան տապան  -   Քաղաքական