«Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը պետք է նստեն մի սեղանի շուրջ ու վճռեն ազգի անելիքները»․168.am


«Նիկոլ Փաշինյանը, Արմեն Սարգսյանը և Բակո Սահակյանը պետք է նստեն մի սեղանի շուրջ ու վճռեն ազգի անելիքները»․168.am

  • 25-04-2018 12:27:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
168.am ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազգային կոնսենսուսի պահը եկել է, Ժողովուրդ: Հանրապետականը իր ԲՈԼՈՐ ներկայացուցիչներով պիտի հեռանա: Նրան չեն վստահում Հրապարակը, Նիկոլ Փաշինյանը, և ամենակարևորը՝ մեր ՆՈՐ և ՀՐԱՇԱԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ: Բայցև երկրի ու պետության ճակատագրի հարցերը չեն կարող լուծվել այլևս Հրապարակում:
 
Մենք այսուհետ պետք է դրսևորենք ԲԱՑԱՌԻԿ օրինապաշտություն. Երկիրը ունի Պետության Գլուխ՝ դա Հանրապետության Նախագահն է: Հայոց երկրորդ պետությունը՝ նույնպես: Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը ՊԻՏԻ ՆՍՏԵՆ ՄԻ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ և վճռեն ազգի անելիքները: Սա է պահի հրամայականը»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play