Ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժերը թույլ չեն տալու ռեժիմին որևէ ցնցում իրականացնել․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)


Ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժերը թույլ չեն տալու ռեժիմին որևէ ցնցում իրականացնել․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

  • 25-04-2018 13:04:38   | Հայաստան  |  Հասարակություն



 

Ռեժիմը պետք է անցնցում հրաժարական տա և հարգի հաղթանակած ժողովրդին։ Այս մասին  Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։ 

Ըստ նրա՝ ժողովրդի ձայնը պետք է լսելի դառնա, իսկ ռեժիմը պետք է բանակցությունների նստի համաժողովրդական շարժման առաջնորդների և ժողովրդի կողքին կանգած այլ քաղաքական ուժերի հետ։ 

Ն․ Զոհրաբյանի վստահեցմամբ՝ ժողովրդի կողքին կանգնած քաղաքական ուժերը թույլ չեն տալու ռեժիմին որևէ ցնցում իրականացնել։ 

Իր հերթին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ չպետք է հապաղել և հարցերն անհապաղ  լուծել, քանի որ ժողովրդի կատարած գործն արդար է։  

 

 

 

 

Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

Նոյյան տապան  -   Հասարակություն