Ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի. Երևանի քաղաքապետարան


Ապրիլի 12-ից 23-ը ավտոկայանատեղերի համար չվճարելու պատճառով վարչական տույժեր չեն կիրառվի. Երևանի քաղաքապետարան

  • 25-04-2018 13:05:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանում ապրիլի 12-ից 23-ը ներառյալ ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի: 
 
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 
«Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն