Մեկը թռավ, իսկ Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ուժ կիրառի, կմնա էդ տանկերի տակ.Մանվել Սարգսյան.Forrights.am


Մեկը թռավ, իսկ Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ուժ կիրառի, կմնա էդ տանկերի տակ.Մանվել Սարգսյան.Forrights.am

  • 25-04-2018 14:16:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ժողովուրդը ստեղծված լարված իրավիճակում մեծ առաքելություն ունի, ասում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
 
Պետք է ժողովուրդն իր ձեռքը վերցնի պատգամավորական կորպուսը՝ իշխանությանը հասկացնելով, որ ամեն ինչ վերջացած է։ ՀՀԿ-ն պիտի ծառայություն մատուցի ժողովրդին և կարողանա հեռանալ․ 
 
«Հանրապետական կուսակցությունը մնացել է առանց իր շեֆի, ում որպես փրկիչ էին ընկալում։ Հիմա մնացել են մենակ, հույս ունեն այստեղից այնտեղից օգնություն ստանալ՝ հույսը դնելով Խորհրդարանում ունեցած մեծամասնության վրա։ Մարդիկ տպավորություն ունեն, որ իշխանությունն իրենց ձեռքին է և փորձեր են անում դիմադրել»։ 
 
 Իսկ որտեղի՞ց է գալիս իշխանության խուճապը։ Ըստ Մանվել Սարգսյանի՝ պատճառը անօրինական սեփականության տիրապետելն է, որը կուտակել են իշխանության անցած տարիներին․ 
«Էդ մարդիկ սարսափում են, որ կորցնելու են ամեն ինչ։ Պետք է մարդու սեփականությունը պաշտպանվի, բայց կենսական հարց կա՝ պետք է հասարակությանը վերադարձվի նրա սեփականությունը։ Դա լուրջ խնդիր է։ Դատարանի որոշմամբ պետք է կոմպենսացիա տան էս պետությանը։ Թող էշի պես աշխատեն ժողովրդի փողերը վերադարձնեն, գողացել-տարել են չէ՞ 10 միլիարդ դոլար։ Էս հարցերը հենց այս պառլամենտում պետք է քննարկվեն, հենց իրենք՝ ՀՀԿ-ն պիտի էդ որոշուները ընդունի, հետո՝ պիտի ցրվի այս Պառլամենտը»։  
Մանվել Սարգսյանի խոսքով՝ ՀՀԿ-ի իշխանության պայմաններում նպատակահարմար չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը․ 
«Հիմա արտահերթ ընտրությունս ո՞րն է՝ էլի պիտի խուլիգանություն անեն, բանդիտիզմ։ Այնպիսի վիճակ պիտի ստեղծվի, որ բոլորը հասկանան՝ սա կոնստրուկտիվ պրոցես է, և բոլորն էլ, եթե խելոք պահեն իրենց, ի վերջո գոհ կլինեն։ Սա է ճանապարհը»։ 
Ստեղծված իրավիճակը քաղաքագետ նմանեցնում է 1988 թվականին, երբ խորհրդային իշխանությունը համոզվեց, որ ամեն ինչ անհույս է և հեռացավ։ Անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է ռեժիմից ազատվելու պաշտոնական կոչերով հանդես եկել ու միացել քաղաքացիական անհնազանդությանը։ Քաղաքական բոլոր ուժերն են միացել ժողովրդի պայքարին։ Փողոցում են նաև Դաշնակցության երիտասարդները։ Աշխարհաքաղաքական կարևոր դերակատարները պաշտոնական դիրքորոշում են արտահայտել, որ պատրաստ են աշխատել նոր կառավարության հետ։ 
Մանվել Սարգսյանը վստահ է՝ Հանրապետական կուսակցությունը համաժողովրդական շարժմանը դիմադրելու որևէ ռեսուրս չունի․ «Ոչ մի ռեսուրս էդ մարդիկ չունեն, հոգեբանորեն դեռ հույսեր են տածում։ էդ մարդիկ դեռ էսպիսի վիճակ չեն տեսել։ Հայտարարություններ են տարածում, թե ժողովուրդն ուզում է մեզ վնասի, բանտեր են նստեցնելու։ ՀՀԿ-ն գողացված խոշոր սեփականատերերի ակումբ էր, հիմա անտեր են մնացել, էստեղ-էնտեղ են ընկել։ Ժողովուրդը պիտի ճիշտ աշխատի, որ իշխանությունն էլ ԲՀԿ-ի պես հասկանա, որ ժամանակավոր կառավարության որոշումները ենթական են հուլուհնազանդ կատարման։ Պիտի նոր վարչապետ ընտրվի, հետո Պառլամենտը կցրվի և նոր ընտրություններ կանցկացվեն»։  
Մանվել Սարգսյանը ճիշտ է համարում համաժողովրդական շարժման դրած սկզբունքները՝ փոխել ընտրական օրենքը, որը Սերժ Սարգսյանի «հագով» է գրված։ Հաջորդիվ պետք է  կուսակցությունների մասին օրենք ընդունել՝ վերագրանցել կուսակցությունները, որ այդ խուլիգանական 70 կուսակցությունները դուրս գան։ Քաղաքական դաշտը պետք է կանոնավորել, որ արդար ընտրություն լինի։ Մանվել Սարգսյանը կտրականապես բացառում է ՀՀԿ-ի կողմից ուժի կիրառման հնարավորությունը։ 
«Ոչ մի բան էլ չեն անի։ Ուժի կիրառումը դա մահ է դիմադրող ՀՀԿ-ականների համար։ Էն մեկը հասկացանք, որ թռավ գնաց, սրանք ովքե՞ր են ընդհանրապես։ Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ուժ կիրառի, կմնա էդ տանկերի տակ։ Ո՞նց ուժ կկիրառեն, արդեն Բանակն է միանում ժողովրդին»։ Մեծ է հավանականությունը, որ շուտով ոստիկանությունն էլ անցնի մարդկանց կողմը․ 
«Եթե ՀՀԿ-ն մեկ օր էլ ուշացնի, մնալու են ոստիկանության և բանակի ակերի տակ։ Պետք է այս ամենին լուրջ մոտենալ։ Պետք է կոնստրուկտիվ պրոցես տարվի։ Այ ընկեր, էդպես չի էլի, վերջացել է ձեր ժամանակը․ հիմա պետք է ծառայություն մատուցեք ժողովրդին ու հեռանաք»,- հավելեց  քաղաքագետը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play