Թող քշեն իմ վրա. Քառօրյա պատերազմի մասնակից տղաները շրջափակել են ոստիկանական մեքենան
25-04-2018 14:37:44 | Հայաստան | Ականատեսի աչքերով
Այս պահին ոստիկանները պատրաստվում են Մաշտոցի պողոտայում բերման ենթարկել ցուցարարի։
Նրա ընկերները շրջափակել են ոստիկանական մեքենան և թույլ չեն տեալիս այն շարժվելու։
Այստեղ են նաև քառօրյա պատերազմի մասնակից տղաները, ովքեր խնդրեցին բոլորին ետ քաշվել և իրենք շրջապատեցին երիտասարդին բերման ենթարկող ոստիկանական մեքենան։
-Թող քշեն իմ վրա, ես թուրքից չեմ փախել ուր մնաց սրանցից,-քառօրյա պատերազմի մասնակից։
Ոստիկանները բաց թողեցին երիտասարդ ցուցարարին, փոխարենը խնդրելով, ազատել ճանապարհը մեքենայի հեռացման համար։