ՀՀ ոստիկանության կապիտանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ միանալով «Իմ քայլը» շարժմանը


ՀՀ ոստիկանության կապիտանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել՝ միանալով «Իմ քայլը» շարժմանը

  • 25-04-2018 16:32:19   | Հայաստան  |  Հասարակություն

 
Քիչ առաջ «Ազատություն TV»-ի եթերում ՀՀ ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ կապիտան Գարիկ Թովմասյանը միացել է «Իմ քայլը» շարժմանը: 
 
Նա լրագրողի հետ զրույցում նշեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և շտապել է միանալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլերթին: 
 
«Ուզում եմ կանգնեմ իմ ժողովրդի կողքին, որովհետև ես չեմ կարող մահակով ու վահանով դուրս գամ իմ ժողովրդի դեմ: Ես պայքարել եմ հանցագործության դեմ, իսկ իմ ժողովուրդը հանցագործություն չի կատարել, որ դեմ դուրս գամ: Հորդորում եմ արդեն իմ նախկին գործընկերներին ևս միանալ այս շարժմանը»,- ընդգծեց նա:  
 
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» շարժումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերսկսել է քայլերթերը մայրաքաղաքի փողոցներով: Այս անգամ ցուցարարները պահանջում են, որպեսզի ՀՀԿ-ն առհասարակ հեռանա և իշխանությունն անցնցում փոխանցի ժողովրդին: 
Նոյյան տապան  -   Հասարակություն