Հարուցել քրեական գործ` Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի և ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների նկատմամբ.«Երկիր Ծիրանի»


Հարուցել քրեական գործ` Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի և ՀՀԿ-ական բոլոր պատգամավորների նկատմամբ.«Երկիր Ծիրանի»

  • 25-04-2018 18:24:37   | Հայաստան  |  Իրավունք

Հայտարարություն
 
Համազգային մեծ ընդվզման և արդար ցասման ճնշման շնորհիվ՝ իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո բռնակալական համակարգը շարունակում է ապարդյուն դիմադրություն ցույց տալ՝ փորձելով պահպանել ապօրինաբար բռնազավթած իշխանական լծակները։ 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստագույնս դատապարտում է ավտորիտար համակարգի կողմից ժողովրդին պատկանող իշխանությունը շարունակելու պահել յուրացված ու պահանջում է օր առաջ հեռանալ զավթած իշխանությունից։
 
Բռնակալական համակարգի ներկայացուցիչները իշխանությունը յուրացնելու, հայ ազգին և Հայկական պետականությանը պատճառած վնասների և կորուստների համար պետք է հայ ժողովրդի և Հայոց պետականության արդարադատության առջև ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքով։
 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2018 թվականի ապրիլի 25-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ հատուկ քնչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով հարուցել քրեական գործ իշխանության յուրացման բազմակի դեպքերի հիմքերով և ներգրավել որպես մեղադրյալներ առաջին հերթին` Սերժ Սարգսյանին, Կարեն Կարապետյանին, Արմեն Սարգսյանին և ՀՀԿ-ական բոլոր պատգամավորներին:
 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
25 ապրիլի 2018
Երևան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play