Փոխնախարար Էմիլ Տարասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից


Փոխնախարար Էմիլ Տարասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

  • 25-04-2018 18:46:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին:
 
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը.
 
Էմիլ Տարասյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն